Մոսկվայում սպանել են հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին (թարմացվում է)

Մոսկվայում սպանել են հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին (թարմացվում է)

02։48

Ուղիղ միացում Բորիս Նեմցովի սպանության վայրից

 

02:43

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է վերահսկելու Բորիս Նեմցովի սպանության գործի քննությունը։ Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

02:21

Համացանցում են հայտնվել Նեմցովի սպանության վայրի լուսանկարները (տես ֆոտոշարքը)։ Համաձայն հանցանքի վայրից աշխատող թղթակիցների տեղեկատվության, Նեմցովի մարմինը դեռ այնտեղ է։

Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտնում են, որ Նեմցովի սպանության գործում ականատեսներ կան։ Մոսկվայում ուժեղացված ծառայություն է իրականացվում։

01։54

Այս գիշեր Մոսկվայի կենտրոնում սպանել են հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին։

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, 55-ամյա ընդդիմադիր գործչի վրա չորս գնդակ են արձակել։ Կրակողների հետևանքով Նեմցովը տեղում մահացել է։ Մարդասպանը փախուստի է դիմել սպիտակ ավտոմեքենայով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում