Գյուղացիներն այսուհետ կարող են անտառներից անվճար հավաքել և դուրս հանել այնտեղ գտնվող խոտը
24/08/2012 11:23
Նմանատիպ
Հանրապետության առանձին վայրերում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կերի կուտակման գործում առաջացել են որոշակի դժվարություններ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, հաշվի առնելով հանգամանքը, հանձարարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին և դրա կազմի մեջ մտնող բոլոր անտառտնտեսություններին թույլատրել գյուղացիական տնտեսություններին առանց սահմանափակումների, խոչընդոտների և անվճար հավաքել ու անտառներից դուրս հանել այնտեղ գտնվող խոտը:
Գյուղատնտեսության նախարարությունը հրդեհներից խուսափելու և անտառների պահպանության ապահովման համար բոլոր համայնքապետերին հորդորում է խստիվ հետևել հակահրդեհային կանոնների պահանջների պահպանմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում