Չանաքքալեի միջոցառումները չեղյալ հայտարարելու լուրն անհիմն և հնարովի է. Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ

Չանաքքալեի միջոցառումները չեղյալ հայտարարելու  լուրն անհիմն և հնարովի է. Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Ինչպես գրում է Ermenihaber.am-ը, Թուրքական «analizmerkezi.com» լրատվակայքի համաձայն` Քալընը անդրադարձել է նաև ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) 100 ամյակի միջոցառումների անվավեր ճանաչվելու մասին օրեր առաջ մամուլում տեղ գտած լուրերին:

«Չանաքքալեի միջոցառումները չեղյալ հայտարարելու վերաբերյալ լուրը բոլորովին անհիմն և հնարովի է:Դրանում ոչ մի հավաստիություն չկա: Ապրիլի 23-24-ին նախատեսված Չանաքքալեի տոնակատարությունների նախապատրաստություններն ակտիվորեն շարունակվում են: Տոնակատարությունները մեր սպասածից շատ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացրել: Մի շարք երկրների նախագահներ ու վարչապետներ են մասնակցելու»:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին թուրքական «Today’s Zaman» կայքը լուր էր հրապարակել այն մասին, որ ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի 100 ամյակի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել, քանի իրենց մասնակցությունը այդ միջոցառումներին հաստատել են հրավիրված 102 երկրներից միայն 5-ը, այն էլ` ոչ ամենաբարձր մակարդակով: Որպես տեղեկատվության աղբյուր կայքը նշել էր ոմն թուրք քաղաքական գործիչ, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում