Բաքվում ձերբակալվել են գնաճի դեմ պայքարող տասնյակ ցուցարարներ

Բաքվում ձերբակալվել են գնաճի դեմ պայքարող տասնյակ ցուցարարներ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեծամասշտաբ բողոքի ցույց է տեղի ունենում, որի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում երկրում գների բարձրացման դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Բողոքի ակցիային մասնակցում է շուրջ երկու հարյուր մարդ: Ներկաները, որոնց թվում են պատերազմի մասնակիցներ, նախկին զինծառայողներ և հաշմանդամներ, պահանջում են թոշակների բարձրացում, բնակության պայմանների բարելավում, ինչպես նաև հանդես են գալիս մանաթի դևալվացիայից հետո երկրում գների բարձրացման դեմ: Քանի որ ցույցը նախապես արտոնված չէ, անվտանգության մեծ թվով աշխատակիցներ են հավաքվել` ցրելու մասնակիցներին: Ձերբակալվել են մի քանի տասնյակ ցուցարարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում