«Fitch Ratings». 2012-14 թթ-ին գործակալությունը կանխատեսում է ՀՆԱ-ի մոտ 4% աճ
Նմանատիպ
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատում է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ կանխատեսումը «BB» մակարդակի վրա: Թողարկողի դեֆոլտի վարկանիշի կարճաժամկետ կանխատեսումը արտարժույթով շարունակում է մնալ «B» մակարդակում, մինչդեռ երկրի համար հաստատված «առաստաղը»` «BB» մակարդակն է:
Վարկանիշային գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ գործակալությունն արձանագրում է, որ կառավարությունը 2011 թ-ին նվազեցրել է բյուջեի սղաճը մինչև ՀՆԱ 2.8%-ի չափով, 2010 թ-ի՝ 5%-ի դիմաց, ինչն հիմնականում ապահովվել է հարկերի հավաքագրման համակարգում բարեփոխումների և պետական ծախսերի զսպման շնորհիվ:
Գործակալությունը փաստում է, որ բյուջետային սղաճը մոտենում է միջնաժամկետ նպատակային ցուցանիշին’ ՀՆԱ-ի 2%, ինչը հնարավորություն կընձեռի կայունացնել պետական պարտքը ՀՆԱ-ի 45%-ի սահմաններում: Այնուհանդերձ, նշվում է, թե ցուցանիշը զգայուն է արտարժույթի փոխարժեքի տատանումների նկատմամբ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի պետական պարտքի 84%-ը այլ արժույթով է: Սրանով է գործակալությունը պայմանավորում արտաքին և ֆիսկալ կայունության փողկապակցությունը:
«Fitch Ratings»-ն արձանագրում է, որ 2011 թ-ին Հայաստանի իրական ՀՆԱ-ն աճել է 4.6%-ով՝ սպառման, ներդրման ծավալների, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճի հաշվին: 2012-14 թթ-ին գործակալությունը կանխատեսում է ՀՆԱ-ի մոտ 4% աճ:
Լեռնաարդյունաբերության ոլորտում չի բացառվում արդյունահանման ծավալների աճ, սակայն մետաղների գների անկայունությունն ու ռուսական տնտեսությունից կախվածությունը շարունակում են խոցելի մնալ:
Նշվում է, թե ներդրումային համակարգում բարեփոխումներ իրականացնելու դեպքում հնարավոր է միջնաժամկետ հեռանկարում արագ աճ ապահովել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում