Բաքվում ընդդիմադիրները լայնածավալ ցույց կիրականացնեն

Բաքվում ընդդիմադիրները լայնածավալ ցույց կիրականացնեն

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը երկրում տնտեսական նոր քաղաքականության ու գնաճի դեմ բողոքելու նպատակով մարտի 15-ին բողոքի ցույց կանցկացնի Բաքվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, նման որոշում է կայացվել խորհրդի կոորդինացիոն կենտրոնի կողմից:

Ցույցն իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով խորհուրդը դիմում է ներկայացնելու Բաքվի քաղաքապետարանին: Բողոքի ակցիան կիրականանա «Վերջ թալանին» խորագրի ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում