ԱՄՆ-ում մոլեգնող ձնաբքի պատճառով չեղյալ Է հայտարարվել ավելի քան 1,6 հազար ավիաչվերթ

ԱՄՆ-ում մոլեգնող ձնաբքի պատճառով չեղյալ Է հայտարարվել ավելի քան 1,6 հազար ավիաչվերթ

Միացյալ Նահանգների ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել ավելի քան 1,6 հազար չվերթ երկրի հյուսիս – արեւելքում մոլեգնող ձնաբքի պատճառով: Եվս 5 հազար մարդատար ինքնաթիռների թռիչքը ձգձգվում Է: Առանձնապես խախտվել Է Նյու Յորքի եւ Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ) օդանավակայանների աշխատանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նյու Յորքի իշխանությունները նախազգուշացրել են, որ մարտի 2-ի առավոտյան լարվածապահին ճանապարհներին կլինի բարդ իրադրություն, մարդկանց խնդրել են հնարավորինս ձեռնպահ մնալ անձնական ավտոտրանսպորտով ուղեւորություններից:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ներկայիս ձնաբուքը դարձել Է արդեն հինգերորդը, որը վերջին ամսին մոլեգնել Է ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ մինչեւ մարտի 3-ն այս տարածաշրջանը կգտնվի սառը ցիկլոնի ազդեցության ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում