Ահազանգ. Մաշտոցի պողոտայի 15 շենքում ռումբ է տեղադրված

Այսօր՝ ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի 15 շենքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում