Հունաստանը վերստին պարտքի մասնակի դուրսգրում Է պահանջել

Հունաստանը վերստին պարտքի մասնակի դուրսգրում Է պահանջել

Հունաստանը շարունակում Է պնդել Եվրամիության եւ միջազգային վարկատուների հանդեպ պետական պարտքի մասնակի դուրսգրման անհրաժեշտությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deutsche Welle-ին:

Չորս ամսով ֆինանսական օգնության երկարաձգումն Աթենքին թույլ Է տվել վերստին պահանջներ առաջադրել պարտային վեճում, հայտարարել Է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ: «Մենք հասել ենք այն նպատակներին, որոնք առաջադրել Էինք բանակցությունների առաջին փուլում»,- նշել Է նա:

Ցիպրասի խոսքով՝ այժմ Աթենքը կկարողանա վարկային պայմանագրի պայմանների շուրջը երկխոսություն վարել «ազնվորեն եւ առանց շանտաժի»: Նա նաեւ հայտարարել Է եվրոպացի գործընկերներին Հունաստանի պարտքի դուրսգրման հայտ ներկայացնելու մտադրության մասին:

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում Է, որ ավելի վաղ Բեռլինը մերժել Է պարտքի վերաձեւակերպման Աթենքի պահանջները: Այնուամենայնիվ, Բունդեսթագը փետրվարի 27-ին ձայների մեծամասնությամբ քվերարկել Է Հունաստանի միջազգային ֆինանսական օգնությունը մինչեւ ընթացիկ տարվա հունիսը երկարաձգելու օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում