Իրաքում փետրվարին բռնությունների զոհ են դարձել 1100-ից ավելի մարդ

Իրաքում փետրվարին բռնությունների զոհ են դարձել 1100-ից ավելի մարդ

Իրաքում փետրվարին բռնությունների զոհ են դարձել 1103 մարդ, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի աջակցության հարցերով ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ զոհերից 611-ը խաղաղ բնակիչներ են, իսկ մյուսներն` անվտանգության ուժերի անդամներ: Համաձայն վիճակագրական տվյալների՝ վիրավորվել է 2280 մարդ, որոնցից 1353-ը խաղաղ բնակիչներ են:

Բռնությունների մեծ մասը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադում, որտեղ զոհերի թիվը 300-ից ավելի է:

Հունվարին Իրաքում զոհերի թիվը կազմել էր 1375, որոնց մեջ չէին ներառվել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքները:

2006-2007-ից հետո 2014-ը համարվել է ամենաարյունալի տարին՝ գրանցելով 12282 զոհ և 23126 վիրավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում