«Հրապարակ». Կաթողիկոսի եղբայրը կրկին առաջադրել է թեկնածությունը
Նմանատիպ
Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի համայնքապետը 2002թ.-ից Գևորգ Ներսիսյանն է: Նա հայտնի է նրանով, որ Գարեգիև Բ կաթողիկոսի կրտսեր եղբայրն է: Նա չորրորդ անգամ է առաջադրել իր թեկնածությունը համայնքապետի պաշտոնում: Չնայած ընդունված է համարել, որ Գարեգին Բ կաթողիկոսն ապարանցի է, բայց ոսկեհատցիներն ասում են, որ ապարանցի են եղել նրանց ծնողները, իսկ իրենք ծնվել և մեծացել են Ոսկեհատում:
2002թ. Գևորգ Ներսիսյանը հաղթել է այն ժամանակվա գյուղապետին: Ըստ ոսկեհատցիների’ նրան մեծապես աջակցել է կաթողիկոս եղբայրը, ով այդ ժամանակ մասնակցել է քվեարկությանը, երկար ժամանակ կանգնել ընտրատարածքի դիմաց’ ցույց տալով, որ եղբոր ընտրությունն իր համար կարևոր է: Հաջորդ երկու ընտրությունների ժամանակ նրա դեմ որևէ մեկը չի առաջադրվել, և կաթողիկոսն էլ չի մասնակցել ընտրությանը: Այս անգամ գործող համայնքապետի դեմ առաջադրվել է միանգամից երկու մարդ’ «Ժառանգության» անդամ Հովհաննես Գնոյանը և անկուսակցական Վահան Ղուկասյանը: