«Ժամանակ». Վարդան Ղուկասյանը համաձայնել է չառաջադրվել միայն եթե Մարտուն Գրիգորյանը չառաջադրվի
25/08/2012 10:13
Նմանատիպ
ԱԺ ընտրությունները ձախողելուց հետո հայնտի դարձավ, որ ՀՀԿ-ն Գյումրիում նոր մարտավարություն պետք է որդեգրի: Բոլորին են հայտնի Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի թշնամական հարաբերությունները:
Ըստ «Ժամանակի»` Վարդան Ղուկասյանը համաձայնել է չառաջադրվել միայն այն պայմանով, որ եթե այդ պաշտոնի համար չառաջադրվի Մարտուն Գրիգորյանը:
«Այս նախապայմանն ինչ- որ իմաստով ձեռնտու է ՀՀԿ-ին’ նախ Գագիկ Ծառուկյանին այդպիսով հասկացրել են, որ նույնիսկ իր կուսակցության ներսում ինքը սուվերեն վճիռներ կայացնելու խնդիր ունի, եւ երկրորդ’ ՀՀԿ-ն այս թեկնածուի առաջադրմամբ ազատվում է Վարդան Ղուկասյան- Մարտուն Գրիգորյան խորանալու միտում ունեցող հակամարտությունից»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում