«Հայկական ժամանակ». ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին 6 տարիների ամենացածր մակարդակին
Նմանատիպ
«Այս տարվա հունվարին ՀՀ միջազգային պահուստների ծավալը կազմել է մեկ միլիարդ 351 միլիոն դոլար: Սա, փաստորեն, նոր հակառեկորդ է. ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին շուրջ 6 տարիների ամենացածր մակարդակին:
Այս մասին է վկայում Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական վիճակագրությունը: Մեր երկրի միջազգային պահուստները սրանից ավելի քիչ 1 միլիարդ 258 մլն դոլար եղել են ճգնաժամային համարվող 2009–ի մայիսին: Սակայն, հաշվի առնելով այն տեմպը, որով նվազում են մեր պահուստները, կարելի է կանխատեսել, որ շատ շուտով այս հակառեկորդը թարմացվելու է։ Խնդիրն այն է, որ ընդամենը անցած տարվա դեկտեմբերին մեր միջազգային պահուստներում կար 1 մլրդ 489 մլն դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում դրանք նվազել են 138 միլիոն դոլարով կամ մոտ 10 տոկոսով: Իսկ անցած տարվա հունվարի համեմատ՝ մեր միջազգային պահուստները նվազել են 900 միլիոն դոլարով կամ 40 տոկոսով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում