Ընտանիքի հայրը թեև 36 տարեկան էր, սակայն մինչև օրս հայկական անձնագիր չէր ստացել (տեսանյութ)
Նմանատիպ
Գյումրիում առավել անմխիթար և անհույս վիճակում են հայտվել այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրածներ, ինչի պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
Այդ կարգավիճակում գտնվող բազմաթիվ ընտանիքների պատկանող տնակները վաղուց շարքից դուրս են եկել, իսկ այնտեղ ապրող երեխաները մշտապես վատառողջ են: Նման եզրակացություն է արել «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն իր դիտարկումների արդյունքում:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական այցելությունն են կատարել Գյումրու Սևյան փողոցի հարևանությամբ գտնվող տնակային ավան: Այստեղ են բնակվում ամուսիններ Հասմիկը և Արմենը’ իրենց երկու մանկահասակ երեխաների հետ: Երեխաներից մեծն այս տարի հաճախելու է առաջին դասարան, և այդ կապակցությամբ ՀԿ-ից նրան հանձնել են հատուկ տնակներում ապրող ընտանիքների առաջին դասարան գնացող երեխաների համար ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված հագուստը:
Մյուս հարյուրավոր անօթևան ընտանիքների նման այս ընտանիքի գոյատևման հիմնական միջոցը նույնպես սոցիալական նպաստն էր: Ավելին, ընտանիքը հայրը թեև 36 տարեկան էր, սակայն մինչև օրս հայկական անձնագիր չէր ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում