Թուրքիայում մի շարք նախարարներ հրաժարականներ կտան

Թուրքիայում մի շարք նախարարներ հրաժարականներ կտան

Թուրքիայի կառավարության երեք նախարարներ կհեռանան իրենց պաշտոններից: Այս մասին տեղեկացնում է Hurriye-ը` հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը:

Նրա խոսքերով, մարտի վեցին հրաժարական կտան արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը, ներքին գործերի նախարար Աֆգան Ալան և տրանսպորտի և հաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը:

Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտնել է նաև նոր նախարարների անունները:
Վերջինս նշել է, որ նախարարների հրաժարականները կապված են Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

Ընտրությունները կանցկացվեն սույն թվականին հունիսին, որին մասնակցություն կունենան շուրջ 31 քաղաքական կուսակցություններ:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ավելի քան 70 ներկայիս պատգամավորներ չեն կարող մասնակցություն ունենալ գալիք ընտրություններին: Այդ որոշումը կայացվել է կուսակցության ներքին օրենսդրության համաձայն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում