Սիրիական և քրդական ուժերը Հասաքեում պայքարում են ԻՊ-ի դեմ

Սիրիական և քրդական ուժերը Հասաքեում պայքարում են ԻՊ-ի դեմ

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքեի մարզում սիրիական և քրդական ուժերն առանձին-առանձին հարձակումներ են իրականացրել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սիրիացի ակտիվիստների խոսքով, սիրիական ուժերը քրդական ինքնապաշտպանական ուժերից առանձին հարձակումներ են գործել ԻՊ-ի դեմ մարզի տարբեր շրջաններում: Նրանց հաջողվել է ազատագրել Ղամիշլի և Հասաքե քաղաքների միջև գտնվող 23 գյուղեր ԻՊ-ի դեմ մղած եռօրյա թեժ պայքարի արդյունքում:

Քրդական ինքնապաշտպանական ուժերի մամուլի քարտուղար Ռիդուր Խալիլը պարզաբանել է, որ քրդական ուժերը ԻՊ-ի դեմ կռվել են երկու ճակատով, որոնցից մեկը` Թել Թամարի շրջակայքում, մյուսը՝ Հասաքե և Ղամիշլի քաղաքների միջև գտնվող Թել Բարաք գյուղի մերձակայքում: Քրդական ուժերը կռվել են շրջանի քրիստոնյա զինյալների հետ համագործակցելով:

Հասաքեի մարզը գտնվում է Իրաքի և Թուրքիայի սահմանների մերձակայքում:

Ավելի վաղ՝ փետրվարի 23-ին, ԻՊ-ն հարձակում էր գործել Հասաքեի մարզի գյուղերի վրա՝ առևանգելով ավելի քան 200 քրիստոնյա ասորիների: Ահաբկիչներն այրել են տներ, եկեղեցիներ: Գյուղացիները ստիպված լքել են իրենց բնակավայրերը՝ ապաստան գտնելով ավելի ապահով վայրերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում