Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա արյան գույնն ունեցող հյութ են լցրել

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա արյան գույնն ունեցող հյութ են լցրել

Փարիզի Դեկարտի անվան համալսարանում մի ցուցարար, ով, թուրքական լրատվականների պնդմամբ, ազգությամբ հայ է, իր բողոքն է հայտնել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլի ելույթի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, երիտասարդը դեսպանի ելույթի ժամանակ վազել և արյան գույն ունեցող և Հայաստանի խորհրդանիշը համարվող նռան հյութ է լցրել նրա վրա:

Թուրքական պարբերականը գրում է, որ անվտանգության աշխատակիցները պարզել են, որ հարձակում գործածը հայ է եղել, և նրա դեմ բողոք է ներկայացվել: Ոչ մի լրատվամիջոց չի հայտնում երիտասարդի անունը: Կա տեսագրությունը, որտեղ երևում է` երիտասարդը չի խոսել, հայերեն ոչ մի բառ չի արտաբերել: Այս միջադեպին անդրադարձել է նաեւ ֆրանսիական France24-ը, սակայն կրկին թուրքական աղբյուրները վկայակոչելով: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Աքիլը չի կորցրել հարմար պահը և շտապել է հայտարարել, որ հայերը նմանօրինակ հարձակումներ նախկինում ևս արել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում