Մեքսիկայի ոստիկանությունը կրակ է բացել Մեքսիկայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների վրա
25/08/2012 11:20
Նմանատիպ
Մեքսիկայում ԱՄՆ դեսպանատան երկու աշխատակից վիրավորվել են ոստիկանության կողմից պատահաբար նրանց մեքենայի վրա կրակ բացելու հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է BBC լրատվական գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Կուերնավակա քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկի վրա:
ԱՄՆ քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկն ունի ոտքի վնասվածք, իսկ մյուսը՝ ձեռքի ու ստամոսքի:
Ըստ Մեքսիկայի իշխանությունների տարածած տեղեկության’ մեքենայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 30 կրակոց:
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ համագործակցելու է Մեքսիկայի իշխանությունների հետ պատահարը հետաքննելու հարցում:
Դեպքի մանրամասները դեռևս ճշտվում են: