Ներդրողների մեկ երրորդից ավելին եվրոգոտու մոտալուտ տրոհում Է կանխատեսել

Ներդրողների մեկ երրորդից ավելին եվրոգոտու մոտալուտ տրոհում Է կանխատեսել

Եվրոգոտու տրոհման ինդեքսը (EBI), որը հաշվարկվում Է նեդրողների հարցման հիման վրա, հասել Է 2013 թվականի մարտից ի վեր առավելագույն մեծության, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Այս տարվա փետրվարին ներդրողների 38 տոկոսը վստահություն Է հայտնել, որ մեկ տարվա ընթացքում եվրոգոտին կփլուզվի: Մեկ ամիս առաջ այս կարծիքին Էր հարցման մասնակիցների 24,3 տոկոսը:

EBI-ն առավելագույն մեծության Է հասել 2012 թվականի հուլիսին: Այն ժամանակ ինդեքսը բարձրացել Էր մինչեւ 73 տոկոս: Մինչեւ նվազագույն 7, 6 տոկոս այն իջել Է 2014 թվականի հուլիսին: Հարցումը կատարում Է Sentix ընկերությունը:

Փետրվարի 24-ին Եվրախումբը հավանություն Է տվել հունական բերեփոխումների պլանին եւ Աթենքի ֆինանսական օժանդակության ծրագիրը երկարաձգել Է չորս ամսով: Ըստ որում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստի Լագարդն ասել Է, որ բարեփոխումների ցուցակը չի համապատասխանում Հունաստանի ստանձնած հանձնառություններին:

Եվրոպայի կենտրոնական բանկը հայտարարել Է, որ չի մասնակցի Հունաստանի պարտքի դուրսգրմանը կամ վերաձեւակերպմանը: Պարտքի դուրսգրման հնարավորությունը բացառել Է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հարցման համաձայն՝ Գերմանիայի բնակիչների 48 տոկոսն արտահայտվել Է այն բանի օգտին, որ Հունաստանը դուրս գա եվրոգոտուց:

Վարկատուների հանդեպ Հունաստանի պարտքի ընդհանուր գումարը կազմում Է 320 միլիարդ եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում