«Մեր երկրում տեսե՞լ եք, որ երկու օլիգարխ իրար հետ կոոպերացիա անեն».Հ. Բագրատյան (տեսանյութ)

«Մեր երկրում տեսե՞լ եք, որ երկու օլիգարխ իրար հետ կոոպերացիա անեն».Հ. Բագրատյան (տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի քննարկմանն այսօր ԱԺ-ում  նկատեց, թե նոր տարբերակը հարցի մասնակի լուծում է՝ կես քայլ է, որը պետք է ընդլայնել։

«Հուսով եմ, որ սա է էն առողջը, որ պիտի ուտի, տարածվի մնացյալ հիվանդ օրգանիզմի վրա, որովհետև Հայաստանի հարկային համակարգը չի կարող ապահովել հանրապետության զարգացումը: Յոթը տարի ոչինչ չի արվել, չեն հասկացել, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ տիրող վերականգնողական աճը սպառվել է դեռևս 2007-ին, չեն հասկացել, որ այդպես շարունակել չի կարելի»,-ասաց նա՝ կոչ անելով վերջնական խմբագրել նախագիծը՝ հետագա սխալներից խուսափելու համար:

Բագրատյանն այս համատեքստում նկատեց. «Մեր երկրում տեսե՞լ եք, որ երկու օլիգարխ իրար հետ կոոպերացիա անեն, ոչ, կոոպերացիայի տեղ էլ չկա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում