Հայկ Մ. Մարտիրոսյանը Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեկ տուր առաջ նվաճել է չեմպիոնի տիտղոսը

Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը, տանելով ութ անընդմեջ հաղթանակ, Պրահայում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը Մ12 խմբում:

Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ մարտիրոսյանը նույն տարիքային խմբում հաղթել էր նաեւ անցյալ տարի: Այժմ նա դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում