2011-ին Հայաստանում նախադպրոցական հաստատություններ 60854 երեխա է հաճախել
Նմանատիպ
2011թ. ՀՀ-ում գործել է 660 համայնքային, գերատեսչական և ոչ պետական նախադպրոցական հաստատություն (ՆԴՀ), որոնցից 405-ը` մանկապարտեզ, 237-ը` մսուր-մանկապարտեզ, 18-ը` դպրոց-մանկապարտեզ, տեղեկցնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ներկայացված տվյալների համաձայն՝ ՆԴՀ-ների ընդհանուր քանակից 603-ը համայնքային ենթակայության է, 5-ը՝ գերատեսչական և 52-ը՝ ոչ պետական: Երեխաների ընդգրկվածությունը ՆԴՀ-ներում (0-5 տարեկան երեխաների թվաքանակից) կազմել է 25.9%, քաղաքային համայնքներում՝ 33.7%, գյուղական համայնքներում՝ 12.4%:
Մեկ խմբում երեխաների միջին թվաքանակը կազմել է 27 երեխա, տեղերի փաստացի զբաղվածությունը՝ 82.9%: Միջին հաշվով մեկ ՆԴՀ հաճախել է 96 երեխա: Միջին հաշվով մեկ մանկավարժին բաժին է ընկել 12 երեխա:
2011-ին ՆԴՀ-ներ են հաճախել 60854 երեխա: Երևանում նախադպրոցական հաստատություն հաճախել է 28573 երեխա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում