Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկվել են նաև Իսրայելում
05/03/2015 05:46
Նմանատիպ
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն ազդարարվել է նաև Իսրայելում:
Այսպես, մարտի 5-ին Երուսաղեմում՝ «Հենրի Կրաուն» համերգասրահում Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ տեղի կունենա Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը, որին, բացի Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչներից, կմասնակցեն նաև բազմաթիվ իսրայելցիներ: Միջոցառումը կրում է՝ «Քեզ հետ, Հայաստան-Համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյակին» խորագիրը: