2011թ-ին Հայաստանում ծնելիությունը նվազել է 3.2%-ով
27/08/2012 14:10
Նմանատիպ
2010թ. համեմատ 2011թ-ին Հայաստանում ծնելիությունը նվազել է 3.2%-ով և կազմել 43.3 հազ. երեխա:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ նախորդ տարի արձանագրվել է նաև նորածինների հիվանդացության դեպքերի նվազում 5.8%–ով:
2010թ. համեմատ 1.3%-ով նվազել են հղիության արհեստական ընդհատումները և 1000 ֆերտիլային տարիքի (15-49 տարեկան) կանանց հաշվով կազմել 13.5 դեպք: 20-34 տարիքային խմբում արձանագրվել է հղիության արհեստական ընդհատումների առավելագույն քանակ, որը 2010թ. համեմատ նվազել է 1.2%-ով:
2010թ. համեմատ ներարգանդային պարույրներ օգտագործող ֆերտիլային տարիքի (15-49 տարեկան) կանանց ընդհանուր թվաքանակը ավելացել է 2.0%-ով, իսկ հորմոնալ հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործողներինը՝ 50.1%-ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում