«Ժողովուրդ». Դատարան են դիմել՝ 42 հազար 600 դրամ բռնագանձելու պահանջով
Նմանատիպ
«ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանը կրկին փորձում է իր փողերը դատարանների միջոցով ետ ստանալ: Հակոբյանը 2014 թ. դեկտեմբերի 24-ին դիմել է Արաբկիր Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Խաչկենց» ՍՊԸ-ից հօգուտ իրեն 42 հազար 600 դրամ բռնագանձելու պահանջով:
Բայց ուշագրավը ոչ միայն 42 հազար դրամի համար դատական քաշքշուկների մեջ ընկնելն է, այլև այն փաստը, որ նախկին պատգամավորը դատարանին միջնորդել է, որ «Խաչկենց» ՍՊԸ-ի դրամական միջոցների և գույքի վրա արգելանք դրվի: Իհարկե, դատավոր Սամվել Թադևոսյանը միջնորդությունը մերժել է, բայց փաստն ինքնին խոսուն է: «Ժողովուրդ»-ը նախկինում գրել էր, որ Երևանի «Շամպայն-գինիների գործարանը», որը պատկանում է Վերսանդիկ Հակոբյանին, դիմել էր Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ից 425 հազար 740 դրամ բռնագանձելու պահանջով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում