Ալոնսոն վթարից հետո կորցրել է հիշողությունը
05/03/2015 13:27

Նմանատիպ
Բարսելոնայի թեստերի ժամանակ տեղի ունեցած վթարից հետո «Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն կորցրել է հիշողությունը։
Մարզիկը մոռացել է վերջին 20 տարիների իրադարձություններն ու մտածել, որ հիմա 1995 թվականն է։ Ինչպես հաղորդում է «El Pais»-ը, իսպանացին այն հարցին, թե ո՞վ է և ինչո՞վ է զբաղվում, պատասխանել է.
-Ինձ կոչում են Ֆերնանդո Ալոնսո։ Ես քարթինգում եմ ելույթ ունենում և ցանկանում եմ դառնալ «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ։
Հիմա աշխարհի կրկնակի չեմպիոնի հիշողությունը լիովին վերականգնված է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում