«Ժողովուրդ». Գևորգ Մալխասյանը Սևանում առաջադրվել է իրավիճակը փրկելու համար
Նմանատիպ
Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանը թեև օրեր առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել էր, թե չի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ որոշել է զբաղվել բիզնեսով մի քանի օր անց փոխել է իր որոշումը: Իսկ իր քայլը մեկնաբանել է իրավիճակը փրկելու մտադրությամբ: «Ինչի՞, չի՞ կարելի առաջադրվել: Դե ասենք ինչքանո՞վ է ճիշտ, որ մի 26 հոգի է առաջադրվում քաղաքապետի ընտրություններում: Ես առաջադրվել եմ իրավիճակը փրկելու համար: Չի կարելի, որ այս փոքր քաղաքում այդքան թեկնածու լինի»,-ասել է թեկնածուների թիվը ևս մեկով ավելացրած Մալխասյանը: Թերթի տեղեկություններով սակայն, Մալխասյանն առաջիկայում ինքնաբացարկ է հայտնելու: Ավելին, ՀՀԿ-ում նրան քաղաքապետ դառնալու «դաբրո» չէին տվել, ւիոխարենը Սևանում «ընտրվելու է» Գեղարքունիքի նախկին մարզպետ, Աժ նախկին պատգամավոր Ռուդիկ Ղուկասյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում