«Հայկական ժամանակ». Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը 9 տարի է ձգձգվում է
28/08/2012 09:35
Նմանատիպ
9 տարի է ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ հաջորդ տարի կսկսի Արաքս գետի վրա Մեղրի ՀէԿ-ի շինարարությունը: Այս տարի էլ նույն կառավարությունը հայտարարել է, որ շինարարությունը կսկսվի ամենաուշը 2012-ի հունիսի 15-ին:
Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը սկսելու մասին ՀՀ կառավարության պաշտոնական հայտարարությունը ներառված է 2011-ի պետական բյուջեի կատարողականում: Սակայն, այդ ժամկետը վաղուց անցել է, բայց այդպես էլ հայտնի չէ’ այդ շինարարությունը, որն իրականացնելու է իրանական կողմը, երբ է սկսվելու և երբևէ սկսվելու է, թե’ ոչ: