«Ժողովուրդ». Սպորտային վերնազգեստով փակել է Երևան-Սևան մայրուղու արագաչափ-տեսախցիկը

Հայերը բավական հնարամիտ ազգ են և զանազան պարտադրություններից խուսափելու համար պատրաստ են դիմել տարբեր խորամանկությունների: Օրինակ’Երևան-Սևան մայրուղում ուրբաթ երեկոյան ինչ-որ մեկը սպորտային վերնազգեստով փակել էր արագաչափ-տեսախցիկը’ այն բավական պինդ խցկելով օբյեկտիվի մեջ: «Ժողովուրդը» գրում է, որ արագաչափերին հասնելն այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ դրանք բավական բարձր են տեղադրված: Ու օբյեկտիվին հասնելու համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ: Բայց հավանաբար այդ անձնավորության համար արագաչափը դարձել է ոխերիմ թշնամի, որին «պատժելու» համար նա պատրաստ է եղել նման ծայրահեղ քայլի գնալ’ զոհաբերելով սեփական հագուստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում