«Չորրորդ ինքնիշխանություն». Վարդան Ղուկասյանը ձեռ չի քաշում որդուն օրենքով գող «կարգելու» մտադրությունից
Նմանատիպ
«ՉԻ»-ն գրում է, որ Գյումրվա արդեն գահընկեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մոտ օրերս պատրաստվում է մեկնել Սոչի: Ասում են, Վարդանիկը այդպես էլ ձեռ չի քաշում հարազատ որդուն’ Սպարտակ Ղուկասյանին օրենքով գող «կարգելու» մտադրությունից և այդ իսկ պատճառով որոշել է այս հարցում նույնպես դիմել ՀՀ սահմաններից դուրս գտնվող իր ընկերների օգնությանը: Ստացվում է’Վարդանիկը իր տղային «թագադրելու» լուրջ ցանկություններից դրդված իրեն այս ու այն կողմ է գցում’ հույս փայփայելով, որ այսկերպ Ղուկասյանների գերդաստանի պատիվն ու «վեսը» կարող է փրկել: Գյումրիում պտտվող լուրերի համաձայն, Ղուկասյանը հանուն իր տղայի շատ կոնկրետ խնդրանքով դիմել է Սոչիում այս օրերին գտնվող և բավականին լուրջ համբավ ունեցող քրեական հեղինակություններից մեկին, որն, ի դեպ, հանրահայտ օրենքով գող Ասլան Օսոյանի’ Դեդ Հասանի թիմից է, ու ասել, որ իր համար որդուն այդ աշխարհում հաստատելն ամեն ինչից վեր գործ է: Ըստ նույն լուրերի, խոսակցություններ կան, որ Վարդանիկը որդու գործերը առաջ տանելու համար դուրս է եկել նաև մեկ այլ հայտնի օրենքով գողի’ ազգությամբ վրացի Զախար Կալաշովի’ «Շակռո Մալադոյի» շրջապատի վրա’ փորձելով հնարավորինս մեծացնել որդու համար «գարանտ» կանգնոդների թիվը: Թե ինչքանով կհաջոդվի Վարդանիկին իրագործել իր վաղեմի երազանքը ու արդյոք բախտը կժպտա նրան տղայի հարցում, առայժմ «ՉԻ»-ին չի կարողացել ստնալ Վարդանիկ Ղուկասյանի մեկնաբանությունը, քանի որ նա անջատել էր իր բջջային հեռախոսը: Բայց այն, որ այս աշխարհում «գործող օրենքի» համաձայն օրենքով գող դառնալու համար ոչ թե բարեխոսում են «պապաներն» ու նրանց շրջապատը, կարծում եմ Վարդանիկը այդ մասին կիմանա, քանի որ իրենց ժամանակներում այդ կոչումը վաստակում էին, ապրում էին այդ կյանքի օրենքներով ու կարգուկանոնով, հետո նոր մտքի ծայրով անցկացնում էին իրենց երաշխավոր կանգնողների մասին: Դե քանի որ հիմա ժամանակները փոխվել են, ու ցավոք սրտի, այսօր շատ հաճախ «պապայի բալեքն» ու քրեական հեղինակությունները քիչ են իրարից տարբերվում, հետևաբար չարժե ոչ մի բանի վրա էլ զարմանալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում