«Հայկական ժամանակ». Մարգար Օհանյանի եղբորը թոշակի են ուղարկել
Նմանատիպ
ՃՈ նախկին պետ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար վեց տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանի եղբայրը’ Մեծամորի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը, անցել է թոշակի: Երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում նա հերքել է, որ թոշակի է անցել սեփական դիմումից հետո, նա ասել է, որ իրեն թոշակի են ուղարկել. «Իմ տարիքը լրացել է: Ինձ մեկ տարով էին նշանակել Մեծամորի ոստիկանապետի պաշտոնում: Այս ամսվա 24-ին այդ մեկ տարին լրացավ»: Թերթի թղթակցի հարցին ի պատասխան’ Օհանյանն ասել է, որ այդ մեկ տարին լրանալուց հետո հնարավոր էր երկարացնել իր պաշտոնավարման ժամկետը: «Ինչու չերկարացրին»,- հարցին էլ պատասխանել է. «Այդպես նպատակահարմար գտան»: Օհանյանը նշել է նաև, որ իրեն թոշակի ուղարկելը եղբոր հետ տեղի ունեցած աղմկոտ դատավարության հետ ոչ մի կապ չունի: Մուշեղ Օհանյանը տարիներ շարունակ Նոր Նորքի ոստիկանապետն էր: Եղբոր ձերբակալությունից հետո ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը նրան «գործուղեց» Մեծամորի ոստիկանություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում