«Չորրորդ ինքնիշխանություն». Արթուր Բաղդասարյանի և Սերգո Կարապետյանի միջև լարված առանձնազրույց է տեղի ունեցել

«ՉԻ» տեղեկությունների համաձայն`  նախօրեին բավականին լարված մթնոլորտում առանձնազրույց են ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանը: ԱԽՔ Արթուր Բաղդասարյանր փորձել է հնարավորինս կոռեկտի ու չափավորի մեջ գյուղնախարարին հասկացնել, որ հանկարծ այնպես չստացվի, որ ոլորտում առկա բացթողումները ուղիղ հարված հասցնեն կամ իրենց ազդեցությունր թողնեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների ու գալիք նախագահական ընտրությունների վրա: Ավելին, Բաղդասարյանը Կարապետյանին ասել է, որ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի նախարարը գյուղատնտեսության ոլորտում առաջնորդվի ոչ թե իր սեփականություն հանդիսացող «Արտֆուդ» գործարանի շահերով, այլ ավելի շատ զբաղվի գյուղացիներին հուզող խնդիրներով, քանի որ 2013-ի հաշվետվությանը քիչ ժամանակ է մնացել: ՕԵԿ-ական շրջանակներում պտտվոդ նույն լուրերի համաձայն, Բաղդասարյանը’ նախարար Կարապետյանին նաև սաստել է շատ կարճ ժամանակահատվածում փակել «Արտֆուդի» պարտքերը և մեկ առ մեկ վճարել գյուղացիների հասանելիք գումարները: Իսկ հանդիպման ավարտին Բաղդասարյանը իրեն չի կորցրել ու կատակով փորձել է կոմպենսացնել շեֆական տվայտանքները’ ասելով. «Դե, պարոն Կարապետյան, մի խելքը լավ ա, բայց երկու խելքը ավելի լավ ա, դրա համար ճիշտը նա է, որ չթողնենք’ մեր վրա ավելորդ խոսակցություններ գան»:
Թերթը հավելում է, որ մեկ այլ ճշտվող տեղեկատվության համաձայն էլ, այս հանդիպման հետ կապված որոշակի վերապահումներով վերևից խոսակցություն է եկել հենց Բաղդասարյանի վրա’ Կարապետյանի հետ նման թեմաներ բացելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում