Ռամկավար ազատական կուսակցությունը որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Նմանատիպ
Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը (ՌԱԿ ՀՎ) որոշում է ընդունել ակտիվ մասնակցություն ունենալ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններին: Նման որոշում ՌԱԿ ՀՎ կողմից ընդունվել է այս տարվա հուլիսին կուսակցութան վարչության ընդլայնված նիստի ժամանակ:
Այսպիսով՝ կուսակցությունը, որն իր միավորմամբ ամրապնդել է իր դիրքերը, որոշում է ընդունել վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության, որի նպատակն է կուսակցության տեղը հաստատել Հայաստանի քաղաքական դաշտում, որը հանգամանքների բերումով 2003 թ.-ից ի վեր թափուր էր մնացել: Լինելով հայ ազգային-ազատական գաղափարախոսությունը կրող միակ քաղաքական ուժը հայ իրականության մեջ՝ ՌԱԿ-ը վայելում է հայ մտավորականութան, ինչպես նաեւ ողջամիտ քաղաքացիների մի ստվար զանգվածի աջակցությունը եւ իր գործունեությամբ նպատակ է հետապնդում ընդլայնել իր համախոհների եւ համակիրների բանակը:
ՌԱԿ Հանրապետական վարչությունը որոշում է ընդունել իր թեկնածուներին առաջադրել Սյունիքի մարզում (ք. Սիսիան), Վայոց Ձորի մարզում (ք. Եղեգնաձոր), Արարատի մարզում (ք. Մասիս, գ. Այգեստան), Արագածոտնի մարզում (ք. Աշտարակ), Գեղարքունիքի մարզում (ք. Սեւան, գ. Արեգունի, գ. Գեղամասար), Լոռու մարզում (ք. Ստեփանավան, ք. Տաշիր)՝ գյուղապետական եւ ավագանու անդամի պաշտոններում:
Հայաստանի այլ մարզերի քաղաքներում եւ գյուղերում ՌԱԿ թեկնածուների եւ համակիրների առաջ քաշման մասին կուսակցության Հանրապետական վարչությունը կհայտնի լրացուցիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում