Դ.Դումանյանը հանձնարարել է ստեղծել անվճար ծննդօգնության պարտադիր ծառայությունների ցանկ
Նմանատիպ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին այսօր հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել մայրաքաղաքի ծննդատներում, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից։
«Պետական բյուջեի միջոցներից տարեկան ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվում Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի իրականացման համար։ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ծնելիության խրախուսմանն ուղղված կարևոր այս նախաձեռնությունը, սակայն, ստվերվում է մեր ծննդատներում սահմանված անհարկի վճարումներով»,-ասել է նախարարը։
Անդրադառնալով ծննդատներում արմատավորված վճարովի այցերին՝ Դերենիկ Դումանյանը նշել է, որ անհասկանալի են դրանց համար սահմանված բարձր վճարները։
Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել, թե վճարովի մտացածին ինչ այլ ծառայություններ ևս կան ծննդատներում։ Մասնավորապես առաջարկել է ծանոթանալ հիվանդասենյակների պայմաններին։ Դրանք երբեմն չեն ապահովում գործող չափորոշիչները, և կանայք ստիպված են լինում նախընտրել վճարովի հիվանդասենյակները։
Դերենիկ Դումայանը մասնագետների առջև խնդիր է դրել ստեղծել անվճար ծննդօգնության պարտադիր ծառայությունների ցանկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում