12.1 C
Yerevan

ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի դեսպանի հետ

Նմանատիպ

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ, հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:

Նշելով, որ հայ-լիտվական հարաբերություններում վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը որակական նոր մակարդակի է բարձրացել, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենում մեծ է դեսպան Գեդրյուս Ապուոկասի ներդրումը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին և հույս հայտնել, որ մեր երկրում Լիտվայի հաջորդ դեսպանը կկարողանա արձանագրված առաջընթացը պահպանել և ավելի զարգացնել:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի տնտեսական ծրագրերի նկատմամբ լիտվական ընկերությունների հետաքրքրվածության և ներդրումների մասին, նշելով, որ տնտեսական ոլորտում աստիճանաբար ակտիվացող համագործակցությունը խթանում է նաև մշակութային ոլորտում երկկողմ կապերի ամրապնդումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին Լիտվայի ցուցաբերած աջակցությունն ու եվրոպական կառույցների հետ համագործակցության հարցում փորձի փոխանակումը:

ՀՀ նախագահը և Լիտվայի դեսպանը կարևորել են հայ-լիտվական համագործակցության զարգացումը նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:

spot_imgspot_img