«Հրապարակ». Փորձելու եմ համախմբել հասարակությանը. Արամ Սարգսյան
Նմանատիպ
«Եթե հասարակությունը ինքնաբուխ փողոց դուրս կգա, ես կլինեմ նրանցից մեկը, եթե հասարակությունը կուզենա ինձ տեսնել առաջնորդի դերում, ես դա մեծ պատիվ կհամարեմ ու իմ պարտականությունը կանեմ սրբորեն: Այո, ես ինքս փորձելու եմ համախմբել հասարակությանը և հասարակական լուրջ համախմբման միջոցով լուրջ փոփոխությունների հասնել: Ես դա փորձելու եմ, բայց դրա համար պետք է նախ իմ թիմում տեսնեմ համապատասխան հոգեբանական մթնոլորտի առկայություն: Ես պետք է տեսնեմ, թե հասարակությունը 2003-ի և 2008-ի նման պատրաստ է հավատալ փոփոխություններին, որից հետո միայն կմտածենք նախագահական ընտրություններին լուրջ մասնակցություն ունենալու մասին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ 2013թ. նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունն ունենալու է շատ ակտիվ և լուրջ դերակատարում և մասնակցություն»,- Արամ Սարգսյանի տեսակետը ներկայացնում է «Հրապարակը» իր այսօրվա առաջնորդողում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում