«Հայացք».Հոկտեմբերին իր մասշտաբներով նմանը չունեցող համապետական զորահավաք է անցկացվելու

Երկրի ղեկավարությունը որոշել է հոկտեմբերին իր մասշտաբներով նմանը չունեցող համապետական զորահավաք անցկացնել: Նախատեսված է հավաքել մինչև 58 տարեկան մի քանի տասնյակ հազար պահեստային շարքայինների ու սպաների: Հոկտեմբերի 1-10-ը կազմակերպվող զինավարժությունը պատշաճ կազմակերպելու համար պաշտպանության նախարարությունը դիմել է կառավարությանը’ տեղեկացնելով, որ իր ուժերից վեր է այդքան մարդկանց հավաքելը, և խնդրել է տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունն այդ հարցում: Տեղական զինկոմիսարիատների հետ քաղաքապետարաններն ու թաղապետարաններն արդեն լծվել են զորահավաքի աշխատանքներին: «Հայացքը» գրում է, որ զորավարժությունը զուտ խաղաղ նպատակներով է անցկացվելու: Ի դեպ’ ամենատարբեր հիմնարկների որոշ ղեկավարներ նույնպես կզորակոչվեն: Ծրագրված է առանձին օրաթերթերի գլխավոր խմբագիրների կտրել իրենց գործից ու «հրավիրել» բանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում