«Հրապարակ». Բժշկականում ռեկտոր «կընտրվի» ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Ավետիսյանը
29/08/2012 09:38
Նմանատիպ
Թեև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե ամառվա վերջին կհայտարարվի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, սակայն այն դեռ չկա: Թերևս չշտապելու պատճառն էլ այն է, որ թեկնածուն վաղուց կանխորոշված է: Դերենիկ Դումանյանի’ առողջապահության նախարար նշանակվելուց հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը: Ըստ «Հրապարակի» տեղեկություններ` հենց նա էլ «կընտրվի» ռեկտոր: Թերթը նշում է, որ նրա ռեկտոր լինելը դժգոհություն է առաջացրել մասնավորապես բուհի ակտիվ ուսանողների շրջանում, քանի որ Սամվել Ավետիսյանը նախկինում զբաղված է եղել ակտիվիստների գործունեությունն ու ընդհանրապես քաղաքական հայացքները վերահսկելով և սահմանափակելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում