«Չորրորդ ինքնիշխանություն». Կարեն Կարապետյանը առիթը բաց չի թողնում քննարկելու վարչապետի փոփոխության հարցը
29/08/2012 09:45
Նմանատիպ
«ՉԻ» տեղեկություններով, ՀՀ նախագահի աշխատակագմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն այս օրերին նախագահի շրջապատին մոտ կանգնած մարդկանց հետ առիթը բաց չի թողնում քննարկելու այն հարցը’ արդյոք կլինի վարչապետի փոփոխություն, թե ոչ: Լուրեր կան, որ վերջերս էլ պետական մակարդակով տեղի ունեցած միջոցառումներից մեկի ընթացքում, երբ Կարապետյանը հերթական անգամ փորձել է շոշափել ՀՀ իշխանությունների տրամադրությունը’ վարչապետի գործունեության հետ կապված, ներկայիս պաշտոնյաներից մեկը նախկին բարձրագույն պաշտոնյային կատակով հակադարձել է. «Այ Կարեն ջան, մեկ ես վարչապետ կդառնամ, մեկ էլ դու: Բա մեզ հազար տարի պետք ա՞, գլուխներս դինջ ապրում ենք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում