«Ժողովուրդ». Միշա Քալանթարյանի գործով քննվում է բացառապես ինքնասպանության վարկածը
29/08/2012 09:50
Նմանատիպ
Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում օգոստոսի 17-ին’ ժամը 23:00-ի սահմաններում, Ազատամարտիկների 183 (նախկին Դիմիտրով) հասցեում հրազենով ինքնասպան եղած գործարար Միշա Քալանթարյանի գործը, ասել է, որ դեռևս քննություն է ընթանում: Ոստիկանապետի տեղեկացմամբ’ քննվում է բացառապես ինքնասպանության վարկածը: «Ինքնասպանություն, ուրիշ ոչ մի վարկած լինել չի կարող: Մեզ մոտ այդ վարկածն է: Գործը քննչականում է, այժմ լրացուցիչ բան ասել հնարավոր չէ, քննություն է գնում: Եթե ինչ-որ բան պարզվի, կպարզաբանվի, այժմ միայն դա է»,-եզրափակել է պարոն Նազարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում