«Հայացք». Սեպտեմբերից սննդամթերքի թանկացումներ են սպասվում
29/08/2012 09:52
Նմանատիպ
Սեպտեմբերի կեսերից Հայաստանում սննդամթերքի խայտառակ թանկացումներ են սկսվելու: Սինչ խորհրդարանական ընտրությունները երկրի կառավարությունն ամեն ինչ արեց’ թանկացումները կանխելու համար: Սակայն սեպտեմբերի կեսից այլևս անհնար է լինելու «արհեստական միջամտությունը»: Բացի բանջարեղենից, մնացած ողջ սննդամթերքը խիստ թանկանալու է: Այդ իսկ պատճառով է նաև, որ գյուղնախաոսրությունը շուկաներ է բացում մայրաքաղաքում’ ցույց տալու համար, թե, տեսեք, բանջարեղենը չի թանկանալու: Իրականում սա մարդկանց ուշադրությունը շեղելու միտում ունի: Երբ թանկացումներն սկսվեն, ո՞վ է ոգևորվելու բանջարեղենի էժան գներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում