«Հայկական ժամանակ». Բյուջեի տապալումը` հակավարչապետական արշավի սկիզբ
Նմանատիպ
«Հայկական ժամանակի» իշխանական աղբյուրների տեղեկություններով, Աժ աշնանային նստաշրջանի ընթացքում, երբ խորհրդարանի հաստատմանը կներկայացվի 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, լուրջ սրացումներ են տեղի ունենալու: Նույն աղբյուրները պնդում են նաև, որ կախված սրացումների ընթացքից, որը նախաձեռնելու է ԲՀԿ-ն, և որոշ զարգացումներից, չի բացառվում, որ բյուջեի հաշվետվության տապալմանը նպաստեն նաև ՀՀԿ-ի հակավարչապետական թեփ ներկայացուցիչները: ՀՀԿ-ի այս թևը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա վարած քաղաքականության դեմ մինչ այժմ խոսել է միայն կուլիսներում, առայժմ շարունակում է կաշկանդված մնալ: Երեկ, երբ թերթի թղթակիցը Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար,ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանին հարցրել է’ դուք բացառո՞ւմ եք, որ մինչև նախագահական ընտրությունները վարչապետի փոփոխություն տեղի ունենա, նա պատասխանել է. «Ես չեմ կարող նման բան բացառել առհասարակ, ես ասում եմ’ այս պահին, այսօր չկա նման քաղաքական պահանջ, և ՀՀԿ օրակարգում նման խնդիր դրված չէ»: Հարցին’ այսինքն, չի՞ բացառվում, որ գա մի պահ, որ, այնուամենայնիվ, այդ պաշտոնը ԲՀԿ-ին տրվի, Սահակյանը պատասխանել է. «Քաղաքական տեսանկյունից չեմ կարող ասել’ երբեք, բայց քանի դեռ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, մե՛նք պետք է որոշենք, թե ով, երբ, ինչ կղեկավարի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այսինքն, ՀՀԿ-ն է որոշում, թե ով է լինելու վարչապետ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում