Խաչիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ
29/08/2012 10:40
Նմանատիպ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաչիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ։
Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում