«Ժառանգություն»-ն առաջարկում է ընտրելու իրավունք ընձեռել նաև ՀՀ-ից դուրս գտնվող կամ բնակվող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին
29/08/2012 15:31
Նմանատիպ
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող կամ բնակվող ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում