ԲՀԿ մամլո խոսնակը Վանաձորի քաղաքապետի իրենց թեկնածուին համեմատում է Ռոնալդ Ռեյգանի հետ
Նմանատիպ
ՏԻՄ ընտրությունները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում ուժեղ թեկնածուների է առաջադրել:
«Հույսով եմ, որ կգա մի պահ, երբ բոլորը կգիտակցեն, որ ԲՀԿ-ի գաղափարները, լուծումները նաև կադրային առումով շատ ժամանակ առավել են»,- Times.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ ցանկացավ հիշեցնել ԲՀԿ մամլո խոսնակը:
Այն հարցին, թե արդյոք նույն բանը կարող է ասել նաև Վանաձորում քաղաքապետի պաշտոնում առաջադրված ԲՀԿ թեկնածու Էդիկ Կարախանյանի մասին, ով նախորդ ընտրություններում չի կարողացել ընտրվել նույնիսկ ավագանու անդամ, Տ.Ուրիխանյանն ասել է. «Ի՞նչ ա նշանակում նույնիսկ ավագանի չի անցել: Կարող է մարդը նույնիսկ ավագանի անցած չլինի, բայց հետո անցնի քաղաքապետ: Ռոնալդ Ռեյգանը մինչև նախագահ դառնալը նույնիսկ դերասանական կաստինգների չի կարողացել անցել»:
Իսկ այն դիտարկմանը, որ վանաձորցիները նկատել են, թե Էդիկ Կարախանյանի նախընտրական թռուցիկներում առկա են որոշակի սխալներ, ԲՀԿ մամլո խոսնակը խորհուրդ տվեց դիմել անձամբ պրն. Կարախանյանին, քանի որ ինքն անձամբ չի ստուգում սխալները»:
Times.am-ը փորձեց հետևել Տ.Ուրիխանյանի խորհրդին, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց կապվել Վանաձորում առաջադրված ԲՀԿ-ական թեկնածուի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում