Պետք է անպայման գնալ Բաքու. մենք թուրք ու հետամնաց չենք

Պետք է անպայման գնալ Բաքու. մենք թուրք ու հետամնաց չենք

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Չգիտես զարմանաս, թե՞ զայրանաս այն մարդկանց վրա, որոնք իրենց կեղծ հայրենասիրությամբ գտնում են, որ Ազգային օլիմպիական կոմիտեի որոշումը Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին մասնակցելու վերաբերյալ սխալ է:

Մտագարության հասնող ու տարօրինակ, անհեթեթ պատճառաբանություններով փորձում են ապացուցել, որ մեր հավաքականը չպետք է մասնակցի այդ մարզական խաղերին:
Մենք թուրք չենք, մենք հետամնաց չենք, մենք առաջադեմ պետություն ու հասարակություն ենք և պետք է անպայման մասնակցենք առաջին Եվրոպական մարզական խաղերին:

Մենք պետք է ցույց տանք, որ անկախ սահմանային լարված իրավիճակին, անկախ ալիևյան ռազմատենչ քաղաքականությանը, մենք պատրաստ ենք երկխոսության, միջպետական, մարզական շփումներին, առավել ևս Եվրոպական համագործակցության շրջանակներում:

Հերոսությունն ու հայրենասիրությունը դա է և ոչ թե հակառակը…Իսկ մեր մարզիկները, մեր թիմերը համարենք, որ դեսանտ են` իջեցված մեր թշնամի երկրի մայրաքաղաքում, և նրանք պետք է հաղթեն, և անպայման հնչեցնեն մեր հիմնն ու բարձրացնեն մեր դրոշը:

Լրատվամիջոցները նման ոչ կառուցողական ու կեղծ հայրենասիրական գրառումների փոխարեն, պետք է այդ մասին խոսեն, պետք է ոգևորեն մեր մարզիկներին և ամբողջ աշխարհին` հատկապես եվրոպական կառույցներին ցույց տան մեր առավելությունները, մեր առաջադիմական, կառուցողական, հանդուրժող լինելն ի տարբերություն թուրք ազերիներ

Հետևեք մեզ նաև Telegram-ում