Երկրի միակ կառույցը, որ չի խաղում
Նմանատիպ
Մովսես Դեմիրճյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Հասարակություն՝ բանակի մոդելով
Մեր երկրում ընդդիմությունն ընդդիմություն է խաղում, իշխանությունները՝ պետություն են խաղում, արդարադատության համակարգն արդարություն է խաղում, մշակույթի նախարարությունը մշակույթ է խաղում, բուհերը կրթություն և գիտություն են խաղումսփյուռքի նախարարությունը սփյուռք է խաղում, չէ՝ խաղացնում:
Երկրի միակ կառույցը, որ չի խաղում, բանակն է: Եվ ուրեմն, եթե մենք ինքնուրույն կարողանում ենք կայացնել միայն բանակը, և այդ համակարգն աշխատում է՝ կատարում իր գործառույթը, ապա ճիշտ կլինի, որ այս համակարգի մոդելով կազմակերպվի ողջ հասարակության կյանքը:
Այդ դեպքում մենք կդառնանք կազմակերպված և նպատակաուղղված հանրություն, ոչ թե անկազմակերպ և ցրված զանգված, ինչպիսին որ այժմ կանք: Դա վերաբերում է ինչպես մարդկանց հարաբերություններին իրար և պետության հետ, այնպես էլ պատկերացումներին՝ բարոյականության, անցյալի և ապագայի, աշխատանքի, ազատ ժամանակի, երեխաների դաստիարակության, եկեղեցու դերի և առհասարակ՝ կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ՝ դրանք բոլորը կդառնան ավելի կազմակերպված ու նպատակաուղղված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում