«Հայկական ժամանակ». Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հետախուզում է հայտարարել Գյումրիի քաղաքապեւո Վարդան Ղուկասյանի որդու’ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ: Երեկ’ կես-գիշերի դրությամբ քաղաքագետի զավակը դեռ չէր հայտնաբերվել:
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ հետախուզումը հայտարարվել է օրերս Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետ կապված քրեական գործի շրջանակներում: Նույն գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկը, իսկ ինքը’ Ղուկասյանը, գրկվել է թիկնազոր ունենալու իրավունքից: «ՀԺ»-ն գրում է, որ Ղուկասյանների կլանի մասնակցությամբ կրակոցները մեծ հաշվով արտառոց չեն Գյումրիի համար, և նմանատիպ աղմկոտ միջադեպեր այստեղ եղել են պարբերաբար: Բայց միայն հիմա’ Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից օրեր առաջ է «գործին ընթացք տրվում»: Իսկ սա նշանակում է, որ գալիք տարիներին Ղուկասյաններին փոխարինելու եկող կլանը նույնպես կարող է անպատիժ կրակել, սպանել, թալանել’ մինչև «պապայի» պաշտոնանկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում