«Հրապարակ». «Վերածնված» ՕԵԿ-ն այսօր քաղխորհրդի առաջին նիստն է գումարելու
Նմանատիպ
Ամառային արձակուրդներից հետո «Օրինաց երկիրն» այսօր, երեկոյան ժամը յոթին, քաղխորհրդի առաջին նիստն է գումարելու, որտեղ քննարկելու են «վերածնված» ՕԵԿ-ի խնդիրներն ու անելիքները: Չնայած ամիսներ շարունակ հայտարարում էին, թե ՕԵԿ վերակազմավորումն իրականացնելու են աշնանը, պարզվում է, այն հուլիսին ավարտվել է: «Հրապարակը» նշում է, որ Աժ ընտրություններից հետո, երբ կուսակցությունը ստացավ ընդամենը 83 հազար ձայն, այն պարագայում, երբ մշտապես պարծենում էին, թե 150 հազար անդամ ունեն, հայտարարեց, որ տարածքային կառույցները լուծարում է, կուսակցության անդամների անդամակցությունը սառեցնում և անդամակցության նոր կարգ սահմանում: Ի դեպ, «Կուսակցությունների մասին» օրենքը նման գործընթաց չի նախատեսում, սա օրենքի խախտում է. կուսակցությունը կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված կարգով և պատկան մարմիններին ծանուցելուց հետո: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը երեկ թերթի լրագրողին հայտնել է, որ «ողջ երկրով մեկ կուսակցության տարածքային կառույցները ձևավորվել են»: «Ամենակարևորը’ ընտրություններից առաջ, ինչպես բոլոր քաղաքական ուժերում, այնպես էլ ՕԵԿ-ում բավականին պատեհապաշտներ էին հավաքվել, որոնք ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերում ինչ-ինչ նպատակներով հայտնվում են’ անձնական խնդիրների սպասարկման առումով: Այս գործընթացը մեզ հնարավորություն տվեց ազատվել պատեհապաշտներից»,-ասել է նա: Իսկ թե որքան մարդ է վերաանդամագրվել ՕԵԿ-ին, Բիշարյանը չի ցանկացել գաղտնազերծել. «Դրանք մի քանի հազարն անցնում են»: Միայն նշել է, որ քաղխորհրդի նիստում կորոշեն’ կուսակցության անդամների թիվը հրապարակե՞լ, թե՞ ոչ: Մայիսի 6-ի ընտրությունները վերջինը չէին, և ՕԵԿ-ը հասկացել է, որ անդամների թվի հրապարակումն իր շահերից չի բխում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում