«Չորրորդ ինքնիշխանություն». Բարսեղ Բեգլարյանը սկսել է «խաղալ» երկակի ստանդարտներով

ՀՀ-ում խոշոր քաշային մակարդակում գտնվող գործարար Բարսեղ Բեգլարյանը’ Ֆլեշի Բարսեղը, որը, կարելի է ասել, բոլոր ոլորտներում իր անփոխարինելի դերն ու նշանակությունն ունի, քաղաքական գործրնթացներում սկսել է «խաղալ» երկակի ստանդարտներով:
Քաղաքական տարբեր իրավիճակներից մշտապես «չոր» դուրս եկած գործարարը փորձում է կողմնորոշվել, թե ի՞նչ չափաբաժնով և ի՞նչ ձևաչափով է գալիք ընտրություններում օգտագործելու իր «զինանոցը»: Ըստ «ՉԻ» տեղեկությունների, վերջին շրջանում զգալով քաղաքական հնարավոր վերադասավորումների հնարավորությունը’ նա աստիճանաբար փոխում է իր շրջւսպատը’ հավանաբար հետագայում ևս իրեն ապահովագրելու ու ավելորդ գլխացավանքներից հեռու մնալու համար: Բանն այն է, որ Ֆլեշ Բարսեղը եթե ամիսներ առաջ փորձում էր հնարավորինս հեռու մնալ Ռոբերտ Սեդրակիչի շրջապատից, ինչպես նաև զգուշանում էր Սեդրակիչին «շեֆ» ասելու մշտական սովորությունից, ապա հիմա նա սկսել է ավելի հաճախակի հանդիպումներ ունենալ քոչարյանամերձ շրջապատի հետ’ ցույց տալով, որ ինքը կոմպլեմենտար քաղաքականության կողմնակից է: Այնպես որ, չի բացառվում, որ Քոչարյանի ու նրա ձեռքի մեջ մեծացած գործարարների առաջիկա հանդիպմանը ներկա լինի նաև Ֆլեշ Բարսեղը’ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն մասնակցության դրդապատճառները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում